Christian Today-ի համաձայն`ԱՄՆ-ի նախկին, 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը բուժման կուրս է անցնում քաղցկեղի դեմ, սակայն շարունակում է, որպես սարկավագ ծառայել եկեղեցում և ամբողջությամբ ապավինում է Աստծուն: Նրա հավատքը տեսանելի արդյունքներ է տվել: Վերջերս կատարված բժշկական հետազոտությունների համաձայն` Քարտերի վիճակը բավականին բարելավվել է: Այս տարվա ամռանը 91-ամյա նախագահի մոտ լյարդի քաղցկել է հայտնաբերվել և ուռուցքներ գլխուղեղում: Բուժող բժիշկների հաստատմամբ, նրա օրգանիզմը լավ է տանում բուժումը և նոր ուռուցքներ չեն առաջացել: Նշենք, որ Ջիմի Քարտերը արդեն 30 տարի որպես սարկավագ ծառայում է իր հայրենի Փլեյնզ քաղաքի բապտիստական << Մարանաթա>> եկեղեցում և դասավանդում է կիրակնօրյա դպրոցում: Նա խաղաղ է և հանգիստ: Ամբողջ հույսը Աստծո վրա է: Քարտերի եկեղեցական քարոզները լի են հավատով և լավատեսությամբ: