Իսպանիայի լրատվամիջոցների համաձայն երկրի դատարանը <<Իսլամական պետություն>> խմբավորման հետ  կապ ունեցող 11անձանց  դատապարտել է 10-12 տարվա ազատազրկման:Դատարանի համաձայն նրանք   հավաքագրում  էին  մարդկանց Սիրիա ուղարկելու համար: Հետաքննության ժամանակ պարզվել էր նաև, որ նրանց հավաքագրած մարդկանց  մի մասը զոհվել է`դառնալով   մահապարտ ահաբեկիչներ: Իսպանիայի անվտանգության ծառայության տվյալներով երկրի ավելի քան 100 քաղաքացիներ իսլամիստների շարքերում կռվում են Իրաքում և Սիրիայում: Իսկ Associated Press-ի տեղեկացմամբ`Իսպանիայի և Մարոկոյի հատուկ ծառայությունների համատեղ գործողությունների շնորհիվ ձերբակալել են ևս 10 մարդու, ովքեր  դարձյալ զբաղվում էին հավաքագրմամբ: Ձերբակալվածներից երկուսը կանայք են: