Իսպանիայի լրատվամիջոցների համաձայն երկրի դատարանը <<Իսլամական պետություն>> խմբավորման հետ կապ ունեցող 11անձանց դատապարտել է 10-12 տարվա ազատազրկման:Դատարանի համաձայն նրանք հավաքագրում էին մարդկանց Սիրիա ուղարկելու համար: Հետաքննության ժամանակ պարզվել էր նաև, որ նրանց հավաքագրած մարդկանց մի մասը զոհվել է`դառնալով մահապարտ ահաբեկիչներ: Իսպանիայի անվտանգության ծառայության տվյալներով երկրի ավելի քան 100 քաղաքացիներ իսլամիստների շարքերում կռվում են Իրաքում և Սիրիայում: Իսկ Associated Press-ի տեղեկացմամբ`Իսպանիայի և Մարոկոյի հատուկ ծառայությունների համատեղ գործողությունների շնորհիվ ձերբակալել են ևս 10 մարդու, ովքեր դարձյալ զբաղվում էին հավաքագրմամբ: Ձերբակալվածներից երկուսը կանայք են: