Fides լրատվական գործակալության համաձայն`իսլամիստները սպառնացել են ոչնչացնել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հարևանությամբ գտնվող ղպտի հինավուրց Ալ Բարամոս տաճարը:Սպառնալիքներից հետո վանական այդ համալիրը վերցվել է եգիպտական ոստիկանության ուժեղ հսկողության տակ: Եգիպտոսի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն, փաստաբան Յուսեֆ Մալաքը Եգիպտոսի իշխանություններին կոչ է արել ապահովել ղպտի տաճարների և վանքերի պաշտպանությունը: <<Ղպտիները Եգիպտոսի համար>> միության ներկայացուցիչ Նադեր Շուքրին դիմել է Ներքին գործերի նախարարություն և անվտանգության ծառայություններին`խնդրելով լրջորեն վերաբերվել ղպտի սրբավայրերի և այլ օբյեկտների դեմ համացանցում հայտնված սպառնալիքներին: