Սիրիայի Հասակե և Նիսիբինա քաղաքների կաթոլիկ եպիսկոպոս Ժակ Բեհնան Հինդոն <<Ֆայդս>> գործակալությանը տված հարցարզույցի ժամանակ ասել է, որ Իսլամական պետության գրոհայինները սկսել են ավելի ռեալ պայմաններ առաջարկել գերևարված 230 ասորի քրիստոնյաներին ազատ արձակելու համար: << Սկզբում միջնորդների միջոցով իսլամիստ գրոհայինները գերևարված 230 ասորի քրիստոնյաների համար պահանջել էին 23միլիոն դոլար: Քանի որ գերևարվածների հարազատները չէին կարող նման գումար հավաքել, ապա բանակցությունները դադարեցվել էին: Սակայն ներկայումս իսլամիստները սկսել են պահանջել շատ ավելի փոքր գումար>>-պատմել էր եպիսկոպոսը և հավելել.<<Այժմ դժվարությունները կապված չեն գումարի հետ: Խնդիրները կազմակերպչական են: Անհրաժեշտ են ավտոբուսներ, անհրաժեշտ է որոշել ճիշտ երթուղին ` հնարավոր հարձակումներից խուսափելու համար: Բացի դա գերևարվածներին վերադարձնելու գործողությունները պետք է համաձայնեցնել սիրիական բանակի և քրդական զինվածխմբավորումների հետ: Եվ այս ամենի հետևանքով գերիների վերադարձը հետաձգվում է-եզրափակել էր եպիկոպոս Ժակ Բեհնան Հինդոն: Տեղեկացնենք, որ Սիրիայի հյուսիսային շրջանի ասորական գյուղերի քրիստոնյա խաղաղ բնակիչներին պատանդ էին վերցրել այս տարվա փետրվարին: Նրանց գտնվելու ճշգրիտ վայրը հայտնի չի: