Fides -ի տեղեկացմամբ` <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները համացանցում տեսահոլովակ են տեղադրել, որում պատկերված է, թե ինչպես են այրում քրիստոնեական գրքերը Իրաքի Մոսուլ քաղաքում: Իսլամիստ գրոհայինը խարույկի մեջ է նետում գրքերը, որոնց կազմերի վրա խաչեր են պատկերված: Տեսահոլովակը կոչվում է<Կրթության հարցերով խորհուրդը ոչնչացնում է քրիստոնեական կրթության հետ կապ ունեցող գրքերը>>: Fides գործակալության Մոսուլի աղբյուրները տեղեկացրել են, որ այրված գրքերի մեծ մասը քրիստոնեական դասագրքեր են: