Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ`Սիրիայում գործող <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները ռուսական ռազմական օդուժի ռմբակոծություններից փրկվելու համար   սկսել են թաքնվել մզկիթներում: <<Մենք տվյալներ ունենք, որ ահաբեկիչները թաքնվում են մզկիթներում, իսկ ռազմական տեխնիկան և զինամթերքը սկսել են պահել մզկիթների մոտ: Գրոհայինները գիտեն մեր հարգալից վերաբերմունքը կրոնական շինությունների հանդեպ   և հիանալի գիտակցում են, որ ռուսական օդուժը երբեք չի հարվածի ոչ ռազմական օբյեկտներին>>-լրագրողներին հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը: