ԱՄՆ-ի Օկլահոմա քաղաքում դատարանի որոշմամբ ապամոնտաժել են Տաս պատվիրանների հուշարձանը, որը տեղադրված էր կառավարության շենքի առջև: Fox News-ի տեղեկացմամբ հուշարձանը կտեղադրվի այլ վայրում: Նշենք, որ   ընթացիկ տարվա հուլիսին Օկլահոմա նահանգի Գերագույն դատարանը հաստատել էր կառավարության շենքի առջև տեղադրված Տաս պատվիրանների հուշարձանը ապամոնտաժելու որոշումը: Դատարանի կարծիքով հուշարձանը խախտում է սահմանադրական արգելքը, համաձայն որի պետական սեփականությունը, կոնկրետ այս դեպքում պետությանը պատկանող տարածքը, չի կարելի օգտագործել որևէ կրոնին կամ հարանվանությանը աջակցելու համար: Հուշարձանը հեռացնելու վերաբերյալ հայցը դատարան էր ներկայացրել << Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության>> նախագահ Բրեդի Հենդերսոնը: