Իսլամական պետություն խմբավորման գրոհայինները ազատ են արձակել այս տարվա փետրվարին Սիրիայի հյուսիս արևմտյան  Էլ Հասաքա նահանգի բնակավայրերից առևանգած 200 ասորի քրիստոնյաներից  10 մարդու: Ազատված քրիստոնյաներից 5-ը կանայք են: Տեղեկությունների համաձայն  այդ մարդիկ ազատ են արձակվել գրոհայինների հետ  Ասորի եկեղեցու երկարատև և դժվարին բանակցություններից հետո: Գերության մեջ շարունակում են մնալ  150 քրիստոնյաներ: Գրոհայինները ազատ արձակված յուրաքանչյուր խմբի համար փրկագին են պահանջում: Նշենք, որ Սիրիայում  բնակվում են 30 հազար ասորի քրիստոնյաներ: Նրանց մեծ մասը բնակվում է  Էլ Հասաքա նահանգում: Երկար ժամանակ այդ վայրում  շարունակվում են  ռազմական գործողությունները  իսլամական խմբավորումների և Սիրիայի բանակի միջև:  Անցյալ տարվա մայիսին քուրդ զինյալներին հաջողվել էր իսլամիստներին դուրս մղել  քրիստոնեաբնակ  14 գյուղերից: