Իսլամական պետություն խմբավորման գրոհայինները ազատ են արձակել այս տարվա փետրվարին Սիրիայի հյուսիս արևմտյան Էլ Հասաքա նահանգի բնակավայրերից առևանգած 200 ասորի քրիստոնյաներից 10 մարդու: Ազատված քրիստոնյաներից 5-ը կանայք են: Տեղեկությունների համաձայն այդ մարդիկ ազատ են արձակվել գրոհայինների հետ Ասորի եկեղեցու երկարատև և դժվարին բանակցություններից հետո: Գերության մեջ շարունակում են մնալ 150 քրիստոնյաներ: Գրոհայինները ազատ արձակված յուրաքանչյուր խմբի համար փրկագին են պահանջում: Նշենք, որ Սիրիայում բնակվում են 30 հազար ասորի քրիստոնյաներ: Նրանց մեծ մասը բնակվում է Էլ Հասաքա նահանգում: Երկար ժամանակ այդ վայրում շարունակվում են ռազմական գործողությունները իսլամական խմբավորումների և Սիրիայի բանակի միջև: Անցյալ տարվա մայիսին քուրդ զինյալներին հաջողվել էր իսլամիստներին դուրս մղել քրիստոնեաբնակ 14 գյուղերից: