Reuters-ի տեղեկացմամբ` <<Իսլամական պետություն>> խմբավորումը հայտարարություն է տարածել, որում բոլոր << ուղղահավատ>> մուսուլմաններին կոչ է արվում սրբազան պատերազմի` ջիհադի դուրս գալ <<ռուս և ամերիկացի խաչակիրների>> դեմ: Հայտարարության ձայներիզը տարածել են համացանցում: Իսլամամական այդ խմբավորումը իր բոլոր կողմնակիներին կոչ է անում միաբանվել և պայքար սկսել ամերիկացի և ռուս զինվորականների դեմ, որոնց հայտարարության մեջ անվանում են խաչակիրներ: Այս կերպ իսլամիստները ցանկանում են զուգահեռներ տանել իրենց պայքարի և միջին դարերում Արաբական խալիֆայության դեմ եվրոպացի խաչակիրների մղած պատերազմի միջև: