Նոյեմբերի 17-ին Իրաքի խորհրդարանը հաստատել է ուղղումը այն օրենքում, համաձայն որի եթե ծնողներից մեկը մուսուլման է, մյուսը ոչ, ապա երեխան ավտոմատ կերպով համարվում է մուսուլման: Ուղղումը ընդունելուց հետո նման ընտանիքներում երեխան կարող է համարվել տվյալ կրոնի հետևորդը մինչև 18 տարեկան դառնալը, որից հետո նրանք կընտրեն, թե որ կրոնը կդավանեն: Այս ուղղումը ընդունվեց այն բանից հետո, երբ Բաղդադում, Էրբիլում բազմամարդ ցույցեր անցկացվեցին, որոնց մասնակիցները պահանջում էին փոխել այդ վիճահարույց օրենքը: Օրենքի փոփոխության օգտին քվեարկել էին 206 պատգամավորներից 140-ը: Քաղաքական դիտորդների համաձայն օրենքի փոփոխության հարցում մեծ դեր է ունեցել Իրաքի նախագահ Սալիմ Ալ Ջուբուրին: Երեխաներին ավտոմատ մուսուլման համարելու այդ օրենքին դեմ էին կրոնական փոքրամասնությունները, հատկապես քրիստոնյաները: Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոյի նախաձեռնությամբ էր Բաղդադում անցկացվել զանգվածային բողոքի ակցիա: