Հոլիվուդի հայտնի դերասան Հյու Ջեքմանը հայտարարել է, որ քրիստոնյա է և իր բոլոր ելույթները նվիրում է Աստծուն: <<Ես քրիստոնյա եմ: Ես բազմիցս մասնակցել եմ արթնության ավետարանական ծառայություններին>>-ասել էր դերասանը Parade ամսագրին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ իր ելույթը նվիրում է Աստծուն: Ջեքմանը պատրաստվում է Պողոս առաքյալի կյանքի մասին պատմող նոր ֆիլմի աշխատանքներին: Նա կատարելու է Պողոս առաքյալի դերը: Հյու Ջեքմանը Բեն Աֆլեկի և Մեթ Դեյմոնի հետ միասին հանդիսանում է ֆիլմի պրոդյուսերը: Ներկայումս աշխատում են սցենարի վրա: Նշենք, որ Հյու Ջեքմանը կնոջ հետ միասին զբաղվում է բարեգործությամբ: << Ես դաստիարակվել եմ այդ գործունեության կարևորության կրոնական հասկացողությամբ: Ես հնարավորություններ ունեմ, մեծ գումարներ ունեմ: Եթե դուք դրամը կամ փառքը ուժ եք համարում, ապա օգտագործեք դա մյուսներին օգնելու համար: Եթե մարդը հիվանդ է, քաղցած է կամ օգնության կարիք ունի, դե ուրեմն օգնիր նրան>>-հայտարարել էր դերասանը: Նշենք, որ Հյու Ջեքմանը հայտնի է <<Իքս մարդիկ>>, <<Վան Հելսինգ>>, << Կենդանի պողպատ>> և այլ ֆիլմերում կատարած դերերով: