Հունաստանի իշխանությունները խիստ կրճատել են նոր ձեռնադրվող քահանաների թիվը, ինչի հետևանքով շատ թեմեր մնացել են առանց հոգևորականների:Իսկ դա նշանակում է, որ որոշ տաճարներում կիրակնօրյա պատարագներ չեն կատարվի: Հունաստանոմ Եկեղեցին անջատված չի պետությունից և քահանաները համարվում են պետական ծառայողներ: Եվ պետական սեկտորի կրճատման քաղաքականության հետևանքով տուժել է նաև Եկեղեցին: Հունաստանում գործող օրենսդրության համաձայն պետական նոր ծառայողը` տվյալ դեպքում հոգևորականը, կարող է աշխատանքի ընդունվել, երբ թոշակի կանցնեն այդ ոլորտի 10 աշխատակիցներ: Հունաստանի Ուղղափառ եկեղեցու սինոդի տվյալներով առանց քահանայի մնացած թեմերը կազմում են ուղղափառ թեմերի 22%-ը: Թեմերում աշխատելու համար պակասում է 2300 հոգևորական: Առաջին հերթին քահանաներից զրկվել են փոքր բնակավայրերը: Փոքր թեմերը ի վիճակի չեն սեփական միջոցներով քահանա պահել: