Հունաստանի իշխանությունները  խիստ  կրճատել են  նոր ձեռնադրվող քահանաների թիվը, ինչի հետևանքով շատ թեմեր  մնացել են առանց  հոգևորականների:Իսկ դա նշանակում է, որ որոշ տաճարներում կիրակնօրյա պատարագներ չեն կատարվի:  Հունաստանոմ Եկեղեցին  անջատված չի պետությունից և քահանաները համարվում են  պետական ծառայողներ: Եվ պետական սեկտորի  կրճատման քաղաքականության  հետևանքով  տուժել է նաև Եկեղեցին: Հունաստանում գործող օրենսդրության համաձայն  պետական նոր ծառայողը` տվյալ դեպքում հոգևորականը,  կարող է աշխատանքի ընդունվել, երբ  թոշակի կանցնեն այդ ոլորտի 10 աշխատակիցներ: Հունաստանի Ուղղափառ եկեղեցու սինոդի  տվյալներով  առանց քահանայի մնացած թեմերը կազմում են ուղղափառ թեմերի  22%-ը: Թեմերում աշխատելու համար պակասում է 2300 հոգևորական: Առաջին հերթին քահանաներից զրկվել են   փոքր բնակավայրերը: Փոքր թեմերը  ի վիճակի չեն  սեփական միջոցներով  քահանա պահել: