KAI գործակալության տեեկացմամբ` Հռոմի իշխանությունները Կոլիզեի անմիջական հարևանությամբ գտնվող հրապարակը անվանել են Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անունով: Հռոմի քաղաքագլուխ Ինյացիո Մարինոն լրագրողներին հայտնել էր, որ այս կերպ Հռոմը վկայում է իր բարյացակամ վերաբերմունքը ցանկացած կրոնի հանդեպ: Հռոմի լյութերական համայնքի հովիվ Ժան-Մարտեն Կրուզեն շնորհակալություն էր հայտնել քաղաքի իշխանություններին և այդ քայլը անվանել էր գործող էկումենիզմի ապացույց: Նշենք, որ Հռոմի հրապարակներից մեկը Մարտին Լյութերի անունով կոչելու որոշմանը աջակցել էին քաղաքի բողոքական տարբեր համայնքները: Կաթոլիկ եկեղեցին դեմ չէր հրապակը Ռեֆորմացիայի առաջնորդի անունով կոչելուն: Սուրբ Գահի մամուլի ծառայության ներկայացուցիչ Չիրո Բենեդետինին նշել էր, որ կաթոլիկները Հռոմի քաղաքային իշխանությունների այդ որոշումը ընդունել են էկումենիկ երկխոսության շրջանակներում և այն նվիրված է Ռեֆորմացիայի 500-րդ ամյակին, որը նշվելու է 2017թվականին: