Պորտուգալական <<Renesans>> ռադիոալիքին տված հարցազույցում Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հայտարարել է, որ  <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները փախստականների անվան տակ կարող են թափանցել  Եվրոպա,  հետո Իտալիա և Հռոմ: << Այսօր անվտանգության պայմանները փոխվել են, որովհետև Սիցիլիայից 400կմ հեռավորության վրա  գործում է ամենադաժան ահաբեկչական խմբավորումը` <<Իսլամական պետությունը>>: Բացի դա,  իրական վտանգ կա, որ փախստականների տեսքով  այդ խմբավորման անդամները  կթափանցեն  Եվրոպա: Եվ սա ճշմարտություն է: Հռոմը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների հնարավոր գործողություններից, սակայն կարելի ձեռք առնել  նախազգուշական միջոցներ >>-ասել էր Հռոմի Պապը: Նշենք, որ վերջերս բրիտանական Sunday Express թերթը` հղում անելով <<Իսլամական պետություն>> խմբավորման աղբյուրին տեղեկացրել էր, որ  ավելի քան 4 հազար գրոհայիններ  փախստականների անվան տակ թափանցել են  Եվրամիության երկրներ: Նրանց նպատակն է ահաբեկչություններ իրականացնել կառավարական մարմինների դեմ: