Պորտուգալական <<Renesans>> ռադիոալիքին տված հարցազույցում Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հայտարարել է, որ <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները փախստականների անվան տակ կարող են թափանցել Եվրոպա, հետո Իտալիա և Հռոմ: << Այսօր անվտանգության պայմանները փոխվել են, որովհետև Սիցիլիայից 400կմ հեռավորության վրա գործում է ամենադաժան ահաբեկչական խմբավորումը` <<Իսլամական պետությունը>>: Բացի դա, իրական վտանգ կա, որ փախստականների տեսքով այդ խմբավորման անդամները կթափանցեն Եվրոպա: Եվ սա ճշմարտություն է: Հռոմը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների հնարավոր գործողություններից, սակայն կարելի ձեռք առնել նախազգուշական միջոցներ >>-ասել էր Հռոմի Պապը: Նշենք, որ վերջերս բրիտանական Sunday Express թերթը` հղում անելով <<Իսլամական պետություն>> խմբավորման աղբյուրին տեղեկացրել էր, որ ավելի քան 4 հազար գրոհայիններ փախստականների անվան տակ թափանցել են Եվրամիության երկրներ: Նրանց նպատակն է ահաբեկչություններ իրականացնել կառավարական մարմինների դեմ: