Հնդկաստանի արևելյան Ջարքհանդ նահանգի Սանդհի գյուղում հինդու արմատականները սպանել են բողոքական հովվի: Fides գործակալության տեղեկացմամբ` զինված մարդիկ ներխուժել են Հիսունական եկեղեցու 54-ամյա հովիվ Չամու Հասդա Պուրտիի տուն և հրազենի կրակոցով սպանել նրան: Սպանությունը վախեցրել է տեղի քրիստոնյաներին: Վերջերս Ջարքհանդ նահանգում ակտիվացել են հինդու ծայրահեղական խմբավորումները, որոնք պահանջում են արգելել մի կրոնից մեկ այլ կրոնի անցումը: Նահանգի 40 միլիոն բնակիչներից քրիստոնեություն է դավանում մոտ կես միլիոն մարդ: