World Religion News-ի տեղեկացմամբ` ԱՄՆ-ում աթեիստական << Կրոնից ազատ հիմնադրամը>> իր հարձակումների թիրախ է դարձրել Լամես քաղաքի Medical Arts հիվանդանոցը` պահանջելով շտապ օգնության մեքենաների վրայից հեռացնել <<In God we trust>> (Աստծուն ենք վստահում ) բառերը: Շտապ օգնության մեքենաների դրսում և ներսում այդ արտահայտությունը փակցրել են հիվանդանոցի գլխավոր տնօրենի որոշմամբ: Նա մտադիր է պայքարել աթեիստների այդ անօրինական պահանջի դեմ: Այդ հարցում տնօրենին աջակցում է հիվանդանոցի ողջ անձնակազմը: Բժիշկների խոսքով ` հիվանդանոցը բժշկական օգնություն է ցուցաբերում բոլոր հիվանդներին անկախ նրանց կրոնական պատկանելությունից: Իսկ մեքենայի սրահում փակցված այդ խոսքերը մարդկանց հիշեցնում են Աստծո մասին:<<Այն մարդիկ, ովքեր նախկինում չեն աղոթել, շտապ օգնության մեքենայում կարդալով այդ արտահայտությունը`սկսում են աղոթել>>-ասել էր բժիշկ Ջոյ Փարքսը: Նշենք, որ <<Կրոնից ազատ հիմնադրամը>> պայքարում է, որպեսզի ոչ մի տեղ չօգտագործվի <<In God we trust>> արտահայտությունը: Նրանց կարծիքով դա խախտում է աթեիստների և ոչ քրիստոնյաների իրավունքները: Վերջերս այդ հիմնադրամի ռազմատենչ անդամները նույն պահանջն էին ներկայացրել Չայլդրես քաղաքի ոստիկանությանը:Սակայն նրանց պահանջը կոշտ դիմադրության էր հանդիպել: Ոստիկաններին պաշտպանել էին տեղի կառավարության որոշ անդամներ: