Հնդկաստանում ավելի քան հազար մուսուլման քարոզիչներ և աստվածաբաններ ֆետվ են հրապարակել (իսլամում կրոնական օրենսդրական փաստաթուղթ), որում դատապարտում են <<Իսլամական պետություն>> խմբավորմանը: Այս կերպ խմբավորման գործունեությունը անօրինական են ճանաչել: Փաստաթղթում նշված է, որ խմբավորումը իրեն անվանել է <<Իսլամական պետություն>>, սակայն ոչ մի կապ չունի իսլամի հետ և պղծում է կրոնի հիմքերն ու սկզբունքները: Նշենք, որ Հնդկաստանը մուսուլման բնակչության թվով երկրորդ երկիրն է աշխարհում: Հնդկաստանում բնակվում է ավելի քան 170 միլիոն մուսուլման: Ի դեպ երկրում արմատական շարժումներ չկան: Սակայն վերջերս ակտիվացել է արմատական իսլամիստ հավաքագրողների գործունեությունը, ովքեր երիտասարդներին հավաքագրում են Մերձավոր Արևելքում իսլամիստների շարքերում կռվելու համար: Հնդկաստանի իշխանությունները խիստ անհանգստացած են սոցիալական ցանցերում կրոնական ծայրահեղականության քարոզչության աճով: