Նյու Մեքսիկոյի համալսարանի հնագետները կարծիք են հայտնել, որ Հորդանանի Թել ալ Համմամ բնակավայրում գտնվող բրոնզի դարին պատկանող համալիրի ավերակները հնարավոր է աստվածաշնչյան հինավուրց քաղաքների ավերակներն են: Հնագիտական պեղումները այդ վայրում կատարվում են 2005 թվականից: Աշխատանքները ղեկավարող պրոֆեսոր Սթիվեն Քոլինզի խոսքով պեղումները կատարել են հիմք ունենալով Ծննդոց գիրքը: Հնագետների կարծիքով Սոդոմը այդ վայրի ամենամեծ քաղաքն էր և գտնվում էր Հորդանանի հովտի հարավային մասի իջվածքում: << Թել ալ Համմամի ավերակները ըստ իրենց գտնվելու վայրի, կործանվելու ժամանակի և այն հանգամանքի, որ հարևանությամբ գտնվում են մի քանի այլ հինավուրց բնակավայրերի ավերակներ, համապատասխանում են Ծննդոց գրքի նկարագրություններին և մենք ենթադրում ենք, որ դրանք կարող են լինել Սոդոմ և Գոմոր քաղաքի ավերակները>>-ասել էր պրոֆեսոր Քոլինզը: