Երուսաղեմի կաթոլիկ պատրիարքության տեղեկացմամբ` Գեթսեմանի այգում, որտեղ չարչարանքներից առաջ աղոթել էր Հիսուս Քրիստոսը, սկսվել է ձիթապտղի բերքահավաքը: Այգու պահապան ֆրանցիսկյան վանականները ավանդաբար Երուսաղեմի բնակիչներին և հյուրերին հրավիրում են մասնակցել բերքահավաքին: Այս տարի բերքահավաքին մասնակցում են 15 երկրներից ժամանած կամավորներ: Գեթսեմանի այգում կան դարավոր 8 ձիթենիներ, որոնք ունեն նույն ԴՆԹ-ն: Կենսաբանների խոսքով` դա վկայում է այն մասին, որ ծառերը ունեն <<ընդհանուր նախնի>>` հնարավոր է այն նույն ձիթենին, որի տակ աղոթել էր Հիսուս Քրիստոսը: Այս տարի ձիթապտղի բերքը շատ առատ է: Հավաքված ձիթապտուղը ուղարկում են Լատրունյան մենաստան, որտեղ ձիթայուղ են ստանում : Այդ յուղի մի մասը վաճառում են , մի մասը օգտագործում են մենաստաններում, մյուս մասն էլ Իսրայելի կաթոլիկ թեմերում: