Ֆրանսիայի Մարսել քաղաքի դատարանը միասեռ զույգի ամուսնությունը չգրանցելու համար քաղաքապետարանի աշխատակցուհի Սաբրիան Ուտին դատապարտել է 5 ամսվա պայմանական բանտարկության: Նա հրաժարվել էր գրանցել ամուսնությունը երկու կնոջ միջև և դատարանում բացատրել էր, որ միասեռ ամուսնությունները դեմ են իր կրոնական համոզմունքներին: Նրան մեղադրել էին նաև հոմոֆոբիայի համար, սակայն Ուտին կտրականապես մերժել էր այդ մեղադրանքը: Նշենք, որ միասեռ ամուսնությունները Ֆրանսիայում օրինականացվել են 2013 թվականին: Մինչ օրս գրանցվել է ավելի քան 17 հազար նման ամուսնություններ: Ի դեպ Սաբրինա Ուտի նկատմամբ դատավարությունը առաջին դեպքն է Ֆրանսիայում, երբ պետական ծառայողին մեղադրում են միասեռ ամուսնությունը չգրանցելու համար: Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքապետեր դեմ էին արտահայտվել նման դատավարությունների հնարավորությանը և հատուկ խնդրագիր էին ներկայացրել սահմանադրական խորհուրդ, որում խնդրել էին վերանայել միասեռ ամուսնությունների վերաբերյալ օրենսդրական դրույթները և պաշտոնյաներին ազատել այդ ամուսնությունները գրանցելու անհրաժեշտությունից, եթե դա հակասում է նրանց կրոնական համոզմունքներին: Սակայն խնդրագիրը մերժել էին, իսկ դեմ հանդես եկող քաղաքագլուխներին կառավարությունը սպառնացել էր դատի տալ: