Սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ Եվրոպայում ամենաանհավատ երկիրը Իսլանդիան է: Մինչև 34 տարեկան հարցվածների շրջանում և ոչ մեկը չի հավատացել, որ Երկիրը արարել է Աստված: Իրենց հավատացյալ են համարել հարցված իսլանդացիների 50%- ը, մինչդեռ 20 տարի առաջ այդ ցուցանիշը կազմել էր 90%: Փորձագետների կարծիքով Իսլանդիայում աշխարհականացումը կատարվում է արագ տեմպերով, որը բացատրվում է բնակչության կրթական մակարդակի բարձրացմամբ և գիտական առաջընթացով: Իսլանդիայի Աստվածաբանության համալսարանի պրոֆեսոր Սոլվեյգ Բոասդոտիրը նշել է, որ երկրի երիտասարդության 40%-ը իրեն քրիստոնյա է համարում: << Եվ երիտասարդները և ավագ տարիքի իսլանդացիները դրական են վերաբերում Երկրի ստեղծման վերաբերյալ ժամանակակից գիտական տեսություններին: Սակայն դա չի խանգարում, որ նրանք հավատան Աստծուն>>-ասել էր պրոֆեսորը և հավելել, որ հենց այդ պատճառով էլ իսլանդացի հոգևորականները զարմացած և անհանգստացած չեն հարցման նման արդյունքներից: Նշենք, որ Իսլանդիայում քրիստոնեական հիմնական հարանվանությունը ավետարանական –լյութերական եկեղեցին է: