Իսրայելում բռնությունների և ահաբեկչությունների թվի կտրուկ մեծացման պատճառով կաթոլիկ երիտասարդությունը որոշել է միաբան աղոթք բարձրացնել խաղաղության համար: Աղոթքի օր է ընտրվել նոյեմբերի 8-ը: Այդ օրը Իսրայելի, Հորդանանի և Պաղեստինի կաթոլիկ բոլոր համայնքներում երիտասարդ քրիստոնյաները աղոթելու են խաղաղության վերականգման համար: <<Երիտասարդությունը ցանկանում է աղոթել ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղության համար: Աղոթելու են սուրբ քաղաք Երուսաղեմի համար, որում դարձյալ բռնություններ են և արյունահեղություն>>-ասել է պաղեստինցի քահանա Բաշար Ֆավադլան: Աղոթքին միանալու համար հրավիրել են հրեաներին և մուսուլմաններին: <<Երիտասարդ հրեաներին և մուսուլմաններին կոչ ենք անում միանալ մեզ:Միաբան խնդրելու ենք Ամենակալ և Ողորմած Աստծուն, որ մարդկանց սրտերը մաքրի ատելությունից, վախից և վրեժխնդրությունից>>-ասել էր քահանան: