Եգիպտոսի կառավարության անդամ, ղպտի քրիստոնյա Թարվաթ Բուհիտը հայտարարել է, որ անվտանգության պատճառաբանությամբ երկրում փակվել են քրիստոնեական 50 տաճարներ: Նրա խոսքով 2011թվականին, երբ սկսվեց <<արաբական գարունը>>, Եգիպտոսի տարբեր շրջաններում իբրև թե տաճարների անվտանգությունը ապահովելու նպատակով մի քանի տարով փակվեցին 43 տաճարներ: Այդ ցուցակը ներկայացվել էր վարչապետ Էսամ Շարաֆին , ով խոստացել էր հնարավորինս արագ վերաբացել եկեղեցիները: Սակայն պատգամավորը նշել է, որ մինչ օրս տաճարները ոչ միայն չեն բացվել , այլ նրանց թիվը հասել է 50-ի: Տեղի իշխանությունները այդ քայլին էին դիմել, որպեսզի մուսուլմանական համայնքները հարձակումներ չգործեն եկեղեցիների և քրիստոնյաների վրա: Եգիպտոսի շատ բնակավայրերում քրիստոնյաները ստիպված են կրոնական արարողությունները և տոները նշել բաց երկնքի տակ: