Fides գործակալության համաձայն` Սինայի թերակղզու հյուսիսում  ռազմական հենակայանների վրա  իսլամիստ ծայրահեղականների  կատարած մի շարք հարձակումներից հետո  Եգիպտոսի Ղպտի եկեղեցին  հայտարարություն է արել, որում իր աջակցությունն է հայտնել երկրի զինված ուժերին: Հայտարարության մեջ ասված է,  որ  եկեղեցին աղոթում է  երկրի և բանակի  համար, որը   պայքարում է <<չարի ուժերի դեմ>>:  Հայտարարությամբ հանդես է եկել նաև Եգիպտոսի  կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, քահանա Ռաֆիկ Գրեյչը: Նա ահաբեկչության դեմ պայքարելու համար  ազգային միաբանության կոչ է արել: Քահանան հայտարարել է, որ  քրիստոնյաները  Եգիպտոսի նախագահի հետ են  և բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են ահաբեկչության դեմ: