<<Իսլամական պետություն>> խմբավորման անդամները  այս տարվա սկզբից մինչ օրս  Սիրիայում հավաքագրել են  ավելի քան հազար երեխայի: Այս մասին տեղեկացնում է  Սիրիայում Մարդու իրավունքների  դիտորդական խորհուրդը: Իրավապաշտպանների տվյալներով  երեխաներին հավաքագրում են հատուկ գրասենյակների միջոցով, որոնք գտնվում են Խոմս և Խամա նահանգներում: Երեխաներին օգտագործում են նաև որպես մահապարտների: Վերջին մի քանի օրերի ընթացքում  անչափահաս մահապարտները պայթեցրել  էին տրանսպորտային միջոցներ: Ոչ պաշտոնական տվյալներով իսլամիստների շարքերում կռվող 150 երեխա  զոհվել է: