Նորություններ

GNPI-ն նոր տեսահոլովակ է  նկարահանել

Good News Productions Intl (GNPI) ծառայության գործընկերները  12 երկրներից միասին տեսահոլովակ են նկարահանել, որում երգում են 117-րդ Սաղմոսը: GNPI-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ տեսահոլովակի ստեղծման աշխատանքներին մասնակցել են 12 ազգությունների ներկայացուցիչներ, ովքեր Սաղմոսը երգում են 8 լեզուներով: Տեսահոլովակում ներկայացված  են նաև  այդ ժողովուրդների երաժշտական գործիքները: << Մենք հուսով ենք, որ տեսահոլովակը դրական հույզեր կառաջացնի>>-ասել են  GNPI-ի ներկայացուցիչները: Նշենք, որ [...]

By |2016-03-15T12:49:42+04:00March 15th, 2016|Նորություններ|0 Comments

Օգնություն կարիքավոր ընտանիքներին

<<Գթասրտություն>> ուղղափառ  ծառայությունը Ռուսաստանի սննդամթերք արտադրող  հայտնի ընկերությունների հետ  իրականացնելու են  բարեգործական ակցիա, որը կոչվում է << Ի սրտե օգնիր  երեխաներին>>: Ակցիայի շրջանակներում Ռուսաստանի  տարբեր տարածաշրջաններում ավելի քան մեկ  ամսվա ընթացքում  անվճար սննդամթերք են բաժանելու կարիքավոր ընտանիքների  և մանկատների երեխաներին: << Գթասրտություն>>  կազմակերպության մամուլի ծառայությունը  հրապարակել է <<Русь>> պարենային հիմնադրամի նախագահ Վիկտորիա Կրիսկոյի հայտարարությունը, որում [...]

By |2016-03-14T13:05:20+04:00March 14th, 2016|Նորություններ|0 Comments

Ֆ. Մասում. քրիստոնյաները Իրաքի հասարակության անբաժանելի մասն են

Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը  Եգիպտոս կատարած այցի շրջանակներում  հանդիպել էր Ղպտի եկեղեցու Պատրիարք  Թավադրոս II-ի հետ: Հանդիպման ժամանակ նախագահը  հայտարարել էր, որ քրիստոնյաները հինավուրց  ժամանակներից    Իրաքի հասարակության   անբաժանելի մասն են  կազմում: Նրա խոսքով Իրաքի տարբեր վայրերում  կառուցված  հին տաճարները  վկայում են,  որ քրիստոնյաները դարեր շարունակ ապրել  են այդ տարածքում: Անդրադառնալով  <<Իսլամական պետություն>> խմբավորման  վայրագություններին, նախագահը [...]

By |2016-03-14T13:02:22+04:00March 14th, 2016|Նորություններ|0 Comments

Միտրոպոլիտ Արսենի. Եվրոպան անտարբեր է փախստականների ճակատագրի նկատմամբ

Agionօros  կայքի համաձայն`Մերձավոր Արևելքից  գաղթականներ ընդունելու պատճառով  Հունաստանի առանց այդ էլ քայքայված տնտեսությունը  հայտնվել է ավելի ծանր վիճակում: Այս պայմաններում Հունաստանի նկատմամբ  Եվրոպայի վերաբերմունքը  Ավստրիայի ուղղափառ թեմի  միտրոպոլիտ Արսենին անվանել է << ուղղակի ամոթալի>>: <<Kathpress>>  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում միտրոպոլիտը  նշել էր, որ   եվրոպական միասնությանը վտանգում է  անօրինական գաղթականության նկատմամբ Եվրամիության դիրքորոշումը: << Մշտապես  եվրոպացիները  [...]

By |2016-03-14T12:59:32+04:00March 14th, 2016|Նորություններ|0 Comments

Իտալացի համասեռամոլները երեխաներ որդեգրելու իրավունք են պահանջում

The Guardian թերթի տեղեկացմամբ`հազարավոր համասեռամոլներ  բողոքի ակցիա էին անցկացրել Հտոմում: Նրանք  բողոքում էին, որ  փետրվարի 25-ին  Իտալիայի սենատի կողմից հաստատված միասեռ ամուսնությունները օրինականացնող  օրենքից դուրս է բերված նման զույգերի կողմից երեխաներ որդեգրելու կետը: Համասեռամոլների կարծիքով ընդունված այդ օրենքը   շատ փոքր քայլ է  միասեռ  զույգերի իրավունքների  պաշտպանության հարցում:  Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին  ամուսնության և  որդեգրման [...]

By |2016-03-14T12:58:13+04:00March 14th, 2016|Նորություններ|0 Comments

Պակիստանի խորհրդարանում լրացուցիչ տեղեր են հատկացնելու  կրոնական փոքրամասնություններին

Պակիստանի խորհրդարանի  օրենքի և արդարադատության հարցերով  մշտական հանձնաժողովի անդամները  միաձայն հանդես են եկել  կրոնական փոքրամասնություններին  երկրի խորհրդարանում լրացուցիչ  պատգամավորական  տեղեր  հատկացնելու օգտին: Այս օրինագիծը  ներկայացվելու է խորհրդարանի  քվեարկությանը: Օրենքի և արդարադատության հարցերով  մշտական հանձնաժողովի որոշմամբ  կրոնական փոքրամասնություններին լրացուցիչ 5 պատգամավորական տեղ է հատկացվելու: Երկուական տեղ  Փենջաբ և Սինդ նահանգների խորհրդարաններում և մեկ տեղ Բելուջիստանում: Ներկայուս [...]

By |2016-03-14T12:56:55+04:00March 14th, 2016|Նորություններ|0 Comments

Աթեիստները քրիստոնյաներին ծայրահեղական են համարում

Ամերիկյան սոցիոլոգիական  հետազոտությունների Barna Group կենտրոնի ուսումնասիրությունների  համաձայն  վերջին մեկ տարվա ընթացքում մեծացել է աթեիստների թիվը, ովքեր քրիստոնեությունը որպես  ծայրահեղականություն են ընդունում: Ներկայումս նման կարծիք ունի աթեիստների 45%-ը: Barna Group կենտրոնի զեկույցում  ասված է.<< Աթեիստների մոտ արմատավորվել է այն կարծիքը, որ քրիստոնեությունը  արմատական գաղափարախոսություն է:  Աթեիստների, ագնոստիկների  և ոչ մի կրոնին չպատկանող ամերիկացիների 45%-ը  համաձայն [...]

By |2016-03-11T13:41:53+04:00March 11th, 2016|Նորություններ|0 Comments

Վատիկանը մտահոգված է կրոնական ազատության խախտումների  թվի մեծացմամբ

Վատիկանը մտահոգված է  աշխարհի տարբեր երկրներում  կրոնական ազատության խախտումների թվի մեծացմամբ: Այս մասին  հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի բաժանմունքում Վատիկանի  ներկայացուցիչ Ռիչարդ Գիրան  կրոնի և խոսքի ազատությանը նվիրված նիստի ժամանակ: Նրա խոսքով հավատքի և խոսքի ազատությունները փոխկապակցված են, իսկ  հասարակական տարբեր ոլորտներում և շրջաններում  կրոնի  դերի նվազեցումը չի կարող պատասխանել արդի մարտահրավերներին: <<Յուրաքանչյուրը իրավունք ունի ազատորեն [...]

By |2016-03-11T13:40:26+04:00March 11th, 2016|Նորություններ|0 Comments

Յ. Վոլկով. եկեղեցին մեծ նշանակություն ունի արդի աշխարհում

Համաշխարհային Քրիստոնեական Խորհրդի  ներկայացուցիչները պատմել են  ներկայումս կրոնի, եկեղեցիների և կրոնական համայնքների  դերի մասին ամբողջ աշխարհում: Այս մասին տեղեկացնում է Խորհրդի մամուլի ծառայությունը: <<Քրիստոնեությունը իր ավանդն է ներդնում  մարդկանց սոցիալական հիմնական  պահանջների  բավարարման գործում: Մենք դա հստակ տեսնում ենք  կրթության, առողջպահության ոլորտներում: Միջագային հանրությունը   ընդունում է նաև  կրոնի և կրոնական գործիչների  նշանակալի դերը  պատերզմական և [...]

By |2016-03-11T13:38:57+04:00March 11th, 2016|Նորություններ|0 Comments

Ս. Չեփմենը նոր ալբոմ է թողարկել

Քրիստոնեական երգերի հայտնի կատարող Սթիվեն Չեփմենը  ներկայացրել է  երկրպագության երգերի իր նոր ալբոմը, որը կոչվում է << Հավատք և երկրպագություն>>:  Ալբոմում ընդգրկված  են 17 երգեր,այդ թվում<<God of forever>>, <<Amen>>, << We believe>> երգերը: Երգերից 11-ը ձայնագրված են ստուդիայում, իսկ 6-ը համերգների ժամանակ: << Ես միշտ սիրել եմ կատարել երկրպագության երգեր և ներկաները միշտ ձայնակցել են [...]

By |2016-03-11T13:37:16+04:00March 11th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top