Քրիստոնյա  առաջնորդները իրենց ցավակցությունն են հայտնել Բելիգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով, որին զոհ է գնացել առնվազն 34 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել:  Բելգիայի իշխանություններին ուղարկված հեռագրում  Հռոմի Պապ Ֆրացիսկ I-ը ցավակցություն է հայտնել , խստորեն դատապարտել  ահաբեկչությունը և Աստծուց խաղաղություն  է խնդրել: Բելգիայի թագավոր Ֆիլիպին  իր ցավակցությունն է հայտնել նաև Ռուս   եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը:<< Ցավով տեղեկացանք  Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների մասին, որոնց զոհ են գնացել  տասնյակ մարդիկ: Ռուս ուղղափառ եկեղեցին ցավակցում է զոհերի հարազատներին և բարեկամներին: Աստված  նրանց զորացնի և հոգևոր ամրություն տա  այս դժվարին պահին>>- ասված է Պատրիարքի ցավակցական հեռագրում:   Իսկ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Facebook-ում գրել էր, որ  Բրյուսելում տեղի ունեցած դեպքերը իրենց դաժանությամբ ցնցեցին  բոլորին, ովքեր ձգտում են խաղաղության և արդարության: << Այս շաբաթ յուրաքանչյուր ծառայության եկեք աղոթենք ահաբեկչության զոհերի հարազատների և վիրավորների համար>>-գրել է արքեպիսկոպոսը: