Մեծ Բրիտանիայի Սաութհեմպտոնի համալսարանի գիտնականները Հակոբ թագավորի Աստվածաշունչը ձայնագրել են տեղեկատվության հավերժական կրիչի` կվարցե թիթեղի վրա: Այդ թիթեղը մասնագետները ստեղծել են օպտիկական 5D տեխնոլոգիայի միջոցով: Թիթեղը ունի եզակի հատկություններ` տեղեկությունների լավագույն որակ, կայուն է մինչև Ցելսիուսի 1000 աստիճան ջերմության հանդեպ, պիտանելիությունը Ցելսիուսի 190 աստիճանի պայմաններում մինչև 14միլիարդ տարի է, իսկ սենյակային ջերմաստիճանում պիտանելիությունը անսահմանափակ է: Քվարցե մի թիթեղի վրա տեղավորվում է մինչև 360 տերաբայթ տեղեկատվություն: Գիտնականները հայտարարել են, որ այդ թիթեղները կարող են հաջողությամբ կիրառվել ազգային խոշոր արխիվներում, գրադարաններում և թանգարաններում: