Christian Today-ի տեղեկացմամբ` Մեծ Բրիտանիայի Բապտիստական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում բապտիստական համայնքներին կոչ է արվում չօրհնել միասեռ ամուսնությունները: <<Դարձյալ հաստատում ենք, որ մեր կազմակերպությունը հավատարիմ է ամուսնության վերաբերյալ աստվածաշնչյան հասկացությանը, որպես միություն տղամարդու և կնոջ միջև: Կոչ ենք անում շարունակել հավատարիմ մնալ այս դրույթին>>-ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ բապտիստական ոչ բոլոր համայնքներն են համամիտ միության այդ դիրքորոշմանը: Բապտիստական միության կողմից ընդունված << Սկզբունքների հռչակագրում >> նշված է, որ տեղական եկեղեցիները կարող են ինքուրույն որոշում ընդունել այդ հարցի շուրջ: Հենվելով այդ կետի վրա բապտիստական մի շարք համայնքներում թույլատրվեցին օրհնել միասեռ զույգերի ամուսնությունները: Սակայն բապտիստական համայնքների մեծ մասը ամուսնության հարցում հավատարիմ է աստվածաշնչյան սկզբունքներին: