Հոլիվուդի հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը նկարահանվել է աղոթքի շնորհիվ փրկված  հանքափորների մասին պատմող ֆիլմում:  ԱՄՆ-ում կայացել է <<33>>կոչվող  այդ ֆիլմի պրեմիերան: Կինոնկարի հիմքում Չիլիում տեղի ունեցած իրական պատմությունն է: 2010 թվականի  օգոստոսի 5-ին  հանքի փլուզումից հետո 33 հանքափորներ հայտնվել էին  700 մետր խորությունում:Այն մասին, որ հանքափորները ողջ են փրկարարները տեղեկանում են   17-րդ օրը: Իրավիճակը շատ  բարդ էր. նման խորությունից  երբեք մարդկանց դուրս չէին բերել , իսկ հանքափորները  երկար ժամանակ նման իրավիճակում մնալու  հատուկ պատրաստություն չունեին: Փրկարարական աշխատանքները  տևել էին 69 օր:   Հանքափորների հարազատները և մտերիմները վրանային ճամբար էին  ստեղծել  հանքի մուտքի մոտ: Այդ ճամբարում  գիշեր ցերեկ աղոթել  էին աստվածային հրաշքի  համար:Եվ հրաշքը կատարվել էր: Բոլոր հանքափորները  ողջ էին և առողջ: Նրանցից 20-ը  գետնի տակ գտնվելու  ընթացքում  իրենց սրտերը տվել էին Հիսուսին: Եվ ահա հրաշալի փրկությունից  5 տարի անց այդ դրամատիկ իրադարձությունների մասին պատմող ֆիլմ է դուրս գալիս աշխարհի էկրաններ: Ֆիլմի նախնական դիտումները տեղի էին ունեցել   այս տարվա օգոստոսին Չիլիում և Կոլումբիայում: Անտոնիո Բանդերասը ֆիլմում կատարում է գլխավոր դերերից մեկը`  հանքափոր Մարիո Սեպուլվեդայի  դերը: Ֆիլմի աշխատանքների ընթացքում Մարիո Սեպուլվեդան  այցելում էր նկարահանման հրապարակ, որտեղ էլ Բանդերասը ծանոթացել էր իր հերոսի հետ: <<Նա հեշտ հանձնվողներից չի:  Մարիոն  հավատքի  հզոր մարդ է >> -ասել էր դերասանը: