Իտալական լրատվամիջոցների համաձայն` Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը հաստատել է, որ Սուրբ Գահի և Չինաստանի կառավարության միջև նոր բանակցություններ են ընթանում: Պետքարտուղարի խոսքով Վատիկանի պատվիրակությունը Պեկին էր մեկնել դեռևս հոկտեմբերի սկզբին: Պիետրո Պարոլինը բանակցային գործընթացի զարգացումը շատ դրական էր համարել: << Բանակցությունները հարաբերությունների նորմալացման գործընթացի մի մասն է>>-ասել էր կարդինալը: