Ռուս ուղղափառ և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիները բանակցում են Հռոմի Պապի և Պատրիարք Կիրիլի հնարավոր հանդիպման շուրջ: Այս մասին տեղեկացրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Պատրիարքության մշակույթի հարցերով խորհրդի պատասխանատու, եպիսկոպոս Տիխոնը Հռոմում իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ տված հարցազրույցում: << Վերջին 30 տարիների ընթացքում հարաբերությունները Ռուս ուղղափառ և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիների միջև երբեմն լարված են եղել: Ներկայումս նրանք բարյացակամ և ուշադիր վերաբերմունք են ցուցաբերում միմյանց նկատմամբ: Հռոմի Պապի և Պատրիարք Կիրիլի հանդիպման վերաբերյալ բանակցություններ են ընթանում և հնարավոր է, որ մոտ ապագայում այդ հանդիպման մասին առավել կոնկրետ տեղեկություններ ստանանք>>-ասել էր եպիսկոպոս Տիխոնը: