Fides գործակալության համաձայն Իսրայելում կայացած << Քրիստոնեական կոչ>> համաժողովում ունեցած ելույթի ժամանակ երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահում հայտարարել էր, որ Իսրայելը Մերձավոր Արևելքում միակ երկիրն է, որտեղ քրիստոնյաները պաշտպանված են պետության կողմից: << Այսօր պարզ է արդեն, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի միակ պետությունն է, որ պաշտպանում է քրիստոնյաներին, որտեղ քրիստոնյաները ապրում են խաղաղ պայմաններում և նրանց համայնքը աճում է>>-հայտարարել էր վարչապետը: Fides գործակալությունը նշում է, որ Իսրայելի կաթոլիկ եպիսկոպոսները վերջերս քննադատել են երկրի կառավարությանը այն բանի համար, որ ակտիվորեն զինվորական ծառայության են ներգրավում քրիստոնյա արաբների: Բարձրաստիճան հոգևորականների կարծիքով դա փորձ է տարաձայնություններ առաջացնել Իսրայելի քրիստոնյաների և մուսուլմանների միջև: