Արաբական լրատվամիջոցների համաձայն`<<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսային  Մոսուլ քաղաքում պայթեցրել են   կանանց մենաստանը: Քրդական աղբյուրների  տեղեկացմամբ`  իսլամիստները մենաստանից դուրս են բոլոր մարդկանց, իսկ հետո այն պայթեցրել: Պայթյունից  վնասվել են  նաև հարևանությամբ գտնվող շենքերը: Իսլամիստ գրոհայինները նպատակադրված ոչնչացնում են Սիրիայի և Իրաքի տարածքում գտնվող  պատմական հուշարձանները: Հոկտեմբերի 27-ին  գրոհայինները պայթեցրել էին երեք գերիների Պալմիրա քաղաքի   հուշարձաններից մեկի հետ միասին, իսկ ավելի վաղ Պալմիրա քաղաքում ավերել էին հինավուրց Հաղթանակի կամարը: