Ամերիկացի հեղինակավոր  ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմի կարծիքով  ԱՄՆ-ում եկեղեցին  անհաջողություն է կրել: << Համոզված եմ, որ   բարոյական  գոյատևման հարցում մենք  մոտեցել ենք անդունդի եզրին: Ես հրաժարվում եմ լռել  և  դիտել, թե ինչպես են մեր երեխաների և թոռների  ապագան  զոհաբերում  մեղսալի հաճույքների և անբարոյականության  զոհասեղանի վրա >>-գրել է Ֆ. Գրեհեմը  <<Decision >> ամսագրում տպագրված իր հոդվածում: Հոդվածի համաձայն  ներկայումս ամերիկյան իշխանության բոլոր ոլորտներում` կառավարությունում, դատական համակարգում, կրթության ոլորտում,   լրատվական և հեռահաղորդակցության դաշտում խոր արմատներ է տարածել  քրիստոնյաների հանդեպ թշնամական  վերաբերմունքը: Ի դեպ`այս տարվա ընթացքում  Ֆրանկլին Գրեհեմը  աղոթքի արշավ է անցկացնելու ամերիկյան բոլոր 50 նահանգներում: << Ամերիկայի համար միակ հույսը ոչ Դեմոկրատական կուսակցությունն է, ոչ էլ Հանրապետականը: Ամերիկայի համար միակ հույսը Աստվածն է: Ամերիկացի ազգը  վտանգի մեջ է  և միայն Աստված կարող է փոխել իրավիճակը>>-հայտարարել է  քարոզիչը: