Catholic Herald թերթի համաձայն` Անգլիայի և Ուելսի կաթոլիկների առաջնորդ, Վեստմինստրի արքեպիսկոպոս,կարդինալ Վինսենտ Նիկոլսը ողջունել է << Իսլամական պետություն>> խմբավորման դեմ ռազմական ուժի կիրառումը: Կարդինալը ելույթ էր ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում` Սիրիայում բրիտանական օդուժի կիրառման հարցի վերաբերյալ քննարկումներից առաջ: Բարձրաստիճան հոգևորականը կոչ էր արել իսլամիստ գրոհայինների դեմ արդյունավետ գործողություններ իրականացնել`ներառյալ ռազմական ցամաքային օպերացիա: Նա նշել էր, որ անհրաժեշտ են ակտիվ գործողություններ, որոնք կդադարեցնեն իսլամիստ գրոհայինների կողմից խաղաղ բնակչության հալածանքները, դաժան մահապատիժները և սպանությունները: Կարդինալ Վինսենտ Նիկոլսը հայտարարել էր, որ անթույլատրելի է իսլամիստների կողմից իրականացվող բռնարարքները: Ուստի անհրաժեշտ է համապատասխան ուժ կիրառել: Կարդինալի կարծիքով անհրաժեշտ է միավորել ռազմական գործողությունները և երկարատև դիվանագիտական գործընթացներն ու հումանիտար գործունեությունը: