Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ի իր էջում քրիստոնյաներին կոչ է արել աղոթել Կիմ Դևիսի համար, ով հրաժարվել էր գրանցել միասեռ զույգերի ամուսնությունները և դատարանի որոշումը չկատարելու մեղադրանքով կալանավորվել է: Գրեհեմը գրել է.<<Կիմը պայքարում է յուրաքանչյուրիս հավատքի ազատության համար:Եկեք շարունակենք աղոթել նրա և դատավորի սրտի փոփոխո թյան համար>>:Նշենք, որ դատավոր Դևիդ Բաննինգի որոշմամբ Կիմ Դևիսը չի կարող ազատ արձակվել գրավի դիմաց: Նրա փաստաբանները բողոքարկել են դատարանի վճիռը դաշնային դատարանում: Կիմ Դևիսի կալանավորումը տարբեր արձագանքներ է առաջացրել ինչպես քչիստոնյաների, այնպես էլ քաաքական գործիչների շրջանում: Սպիտակ Տան մամուլի քարտուար Ջոշ Էռնստի խոսքով դատարանի վճիռը արդարացի է: << Մեզ մոտ օրենքի գերակայություն է և այդ սկզբունքը կենտորանակն տե է գրավում մեր դեմոկրատիւայում>>-ասել էր Էռնստը: Իսկ Տեխաս նահանգից սենատոր Թեդ Կրուզը նշել էր.<< իրավաբանական անօրինականությունը վերածվել է իրավաբանական կամայականության: Ես միանշանակ կանգնած եմ Դևիսի կողքին>>: Սենատորը բոլոր հավատացյալներին և սահմանադրությամբ ամրագրված հավատի ազատության կողմնակիցներին կոչ էր արել աջակցել քրիստոնյա այդ կնոջը, որի կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս գրանցել միասեռ ամուսնությունները: