Լոս – Անջելեսի <<Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ Ալեքս Պրոկոպչիկը մեկնաբանել է Պակիստանում քրիստոնյաների դեմ կատարված ահաբեկչությունը, որի արդյունքում զոհվել է 72 մարդ, այդ թվում 29 երեխա: <<Այն ինչ տեղի է ունենում բացասաբար է անդրադառնում բոլոր մուսուլմանների վրա: Մենք, որպես քրիստոնյաներ աղոթում ենք , որպեսզի Աստված մխիթարի զոհվածների հարազատներին, աղոթում ենք մուսուլմանական երկրներում բնակվող քրիստոնյաների պաշտպանության համար, աղոթում ենք հալածվող եկեղեցիների համար: Սակայն նման ահաբեկչությունների պատճառով պետք չէ բացասական կարծիք կազմել բոլոր մուսուլմանների մասին: Շատ մուսուլմաններ դեմ են ահաբեկչություններին, դեմ են այն չարագործություններին, որ կատարում են իսլամիստ ծայրահեղականները Ալլահի և իսլամի անունից>>-ասել էր հովիվ Պրոկոպչիկը:Նրա խոսքով կարևոր է գիտակցել, որ ոչ բոլոր մուսուլմաններն են արմատական, բազմաթիվ մուսուլմաններ դեմ են << Իսլամական պետությանը>>, դեմ են ծայրահեղականներին: <<Մենք որպես հավատացյալ մարդիկ պետք է աղոթենք: Ես հավատում եմ մուսուլմանների մեջ արթնության հնարավորությանը>>-եզրափակել էր հովիվը: