Սերբիայի եկեղեցին դեմ է կառավարության մտադրությանը
Սերբիայի Ուղղափառ եկեղեցու և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները միասնաբար բողոքել են պետական դպրոցներում կրոնի առարկայի դասավանդումը դադարեցնելու վերաբերյալ երկրի իշխանությունների մտադրության դեմ: Այս մասին տեղեկացնում է Սերբիայի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը: Կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է. <<Որպես Սերբիայի ավանդական եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ մեր վրդովմունքն ենք հայտնում լուսավորության նախարար Սրջան Վերբիչի առաջարկի առնչությամբ, համաձայն [...]
ԱՄՆ-ում նշել են Հավատքի ազատության օրը
Հունվարի 16-ին ԱՄՆ-ում նշել են հավատքի ազատության օրը: Ավանդաբար այդ օրը ամերիկացիները հիշում են իրենց երկրի պատմությունը, քաղաքացիական իրավունքների և դավանանքի ազատության համար մղված պայքարը: ԱՄՆ-ի նախագահը հանդես է գալիս ամերիկացիներին ուղղված ուղերձով,որում կոչ է արվում տոնը արժանավայել նշել ընտանիքներում, դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, աշխատավայրերում: Ուսումնական հաստատություններում անցկացվել են տոնական համերգներ: Կազմակերպվել են Ամերիկայի պատմության [...]
Անգլիկան եկեղեցին դադարեցրել է հարաբերությունները Եպիսկոպոսական եկեղեցու հետ
Անգլիկան եկեղեցու համաշխարհային միության ղեկավարները որոշում են ընդունել ժամանակավորապես դադարեցնել անգլիկան համայնքի կյանքին ԱՄՆ-ի Եպիսկոպոսական եկեղեցու մասնակցությունը: Պատճառը Եպիսկոպոսական եկեղեցում բացահայտ համասեռամոլ Ջին Ռոբինսոնին եպիսկոպոս օծելն է, ինչպես նաև միասեռ զույգերի ամուսնական արարողություններ կատարելը: Այդ առիթով Եպիսկոպոսական եկեղեցին սկսել էր վիճաբանել աշխարհի մյուս վայրերում գտնվող անգլիկան եկեղեցիների հետ, ինչի պատճառով կորցրել է իր հետևորդների մի [...]
Ֆ. Գրեհեմը մտահոգ է ԱՄՆ-ի հոգևոր վիճակով
Ամերիկացի հեղինակավոր ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմի կարծիքով ԱՄՆ-ում եկեղեցին անհաջողություն է կրել: << Համոզված եմ, որ բարոյական գոյատևման հարցում մենք մոտեցել ենք անդունդի եզրին: Ես հրաժարվում եմ լռել և դիտել, թե ինչպես են մեր երեխաների և թոռների ապագան զոհաբերում մեղսալի հաճույքների և անբարոյականության զոհասեղանի վրա >>-գրել է Ֆ. Գրեհեմը <<Decision >> ամսագրում տպագրված իր հոդվածում: Հոդվածի [...]
Իրանում բանտից ազատել են հովիվ Սաիդ Աբեդինիին
Հունվարի 16-ին Իրանում բանտից ազատել են ԱՄՆ-ի քաղաքացի, իրանական ծագումով հովիվ Սաիդ Աբեդինիին: Իրանի իշխանությունները հովվին ձերբակալել էին 2012թվականի սեպտեմբերին, երբ Աբեդինին հերթական անգամ հումանիտար առաքելությամբ այցելել էր Իրան: Նրան մեղադրել էին մուսուլմաններին քրիստոնեության դարձնելու համար և դատապարտել էին 8 տարվա բանտարկության: Բանտում Սաիդ Աբեդինին բազմիցս ենթարկվել էր հարձակումների և ծեծի բանտարկյալների և բանտի [...]
Քրիստոնյա ամուսինները տուգանք են վճարել միասեռ զույգի համար հարսանեկան տորթ չթխելու պատճառով
Ամերիկյան Օրեգոն նահանգի դատարանի վճռով Ահարոն և Մելիսա Քլեին քրիստոնյա հրուշակագործ ամուսինները լեսբուհի զույգին բարոյական վնաս հասցնելու համար 137 հազար դոլար տուգանք են վճարել, քանի որ հրաժարվել էին հարսանեկան տորթի պատվեր վերցնել միասեռ այդ զույգից: Ներկայումս Քլեին ամուսիններին պատկանող հրուշակագործական արտադրամասը այլևս չի գործում դատական գործընթացների և տուգանքը վճարելու արդյունքում առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով: Քլեինների [...]
Ֆրանցիսկ I-ը այցելելու է Հռոմի սինագոգ
<<Vatican Radio>>- ի տեղեկացմամբ` հունվարի 17-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը այցելելու է Հռոմի սինագոգ: Հռոմի գլխավոր րաբբի Ռիկարդո Դի Սենիան իտալական <<Corriere della Sera>> թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ առաջիկա հանդիպումը տարբեր կրոնների նկատմամբ փոխադարձ հարգանքի վկայություն է: Հռոմի սինագոգ այցելելու ավանդույթը սկսել է Հովհաննես Պողոս II Պապը, ով 30 տարի առաջ այցելեց սինագոգ: [...]
Ֆրանսիայում հաճախակի են դարձել հակահրեական հարձակումները
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնաբանել է Մարսել քաղաքի հրեական համայնքի ղեկավար, րաբբի Ցվի Ամարի հայտարարությունը:Րաբբին հրեաներին կոչ էր անում անվտանգության նկատառումներով չկրել կիպա (հրեա տղամարդկանց ավանդական գլխարկ): <<Շատ ցավալի է, որ մեր երկրի քաղաքացիները իրենց հավատքի համար ենթարկվում են հարձակումների և պաշտպանվելու համար մտածում են թաքցնել իրենց կրոնական պատկանելությունը>>-ասել էր նախագահը: Այս մասին տեղեկացնում [...]







