Ե. Միզուլինան քննադատել է Եվրախորհրդի ռազմավարությունը
Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և պետական շինարարության կոմիտեի փոխնախագահ Ելենա Միզուլինան հայտարարել է, որ 2016-2021 թվականների համար Եվրախորհրդի կողմից ընդունված երեխայի իրավունքի պաշտպանության ռազմավարությունը հարվածում է ավանդական ընտանեկան արժեքներին: <<Այդ փաստաթղթի ոգին և գաղափարախոսությունը մերժում է ռուսական ընտանեկան կուլտուրայի ավանդական հիմքերը, այդ թվում ընտանեկան ավանդական արժեքները: Ավանդական ընտանիք, ավանդական ընտանեկան արժեքներ արտահայտությունները ընդհանրապես բացակայում են [...]






