Դամասկոսի հայությունը իր զորակցությունն է հայտնել Արցախի Հանրապետությանը և Հայոց բանակին
Ապրիլի 4-ին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնոր Տ. Արմաշ Եպիս. Նալբանդյանի գլխավորությամբ Սիրիայում ՀՀ դեսպանություն այցելել է դամասկոսահայերի պատվիրակությունը՝ Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Արհ. Տ. Հովսեփ Առնաուտյանը, Հայոց թեմի ազգային իշխանությունների անդամներ, միությունների ատենապետեր և վարչությունների անդամներ: Դամասկոսահայ պատվիրակությանն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Սրբազան Նալբանդյանը նշել է, որ պատվիրակությունը եկել է դեսպանություն՝ [...]
182 երկրների շարքում Հայաստանը բարեգործությամբ 119-րդ տեղում է
Բարեգործության համաշխարհային վարկանիշի ցուցակում Հայաստանը 119-րդ տեղում է 182 երկրների շարքում, իսկ հյուրասիրությամբ՝ 40-րդը: Այսօր՝ բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: «Մենք խնդիր ունենք ձևավորելու մի նոր սերունդ, որը կլինի էությամբ բարեգործ, պատրաստ կլինի իր լուման ներդնելու բարեգործական ծրագրերում»,-նշեց սոցիոլոգը՝ տեղեկացնելով, որ 2016 թվականին [...]
Մայրական աղոթքի զորությունը. իրական պատմություն
Դեպքը տեղի է ունեցել Սան Դիեգո քաղաքում. այն իրական է: Եկեղեցու հովիվն իր պատգամի ժամանակ հորդորում է ամեն ժամանակ և ամեն ինչում գոհանալ Աստծուց: Հավաքույթի ավարտից հետո մի կին է մոտենում հովվին և թախիծով լցված աչքերով ասում. -Հովի՛վ, Դուք ասում եք, որ ամեն ժամանակ ամեն բանի համար պետք է գոհանանք Աստծուց: Ասացե՛ք ինձ խնդրեմ, իսկ [...]
Ո՞վ էր օգնում Հիտլերին: Ո՞վ էր օգնում Ստալինին
Մշտապես տրվող հարց: Նրանց օգնում էր միշտ և ամեն ինչում սատանան, խավարի իշխանը, մարմնացած չարը: Որտե՞ղ էր Աստված, երբ կատարվեց Հոլոքոստը, Հիրոսիմը, Չերնոբիլը և այլ աղետալի իրադարձություններ… Այնտեղ, որտեղ Նա միշտ լինում է: Նա երկնքում էր, բայց ապաշխարության դեպքում՝ կարող էր մտնել յուրաքանչյուր մարդու սրտի մեջ: Բոլոր ժամանակներում մարդկանց մեծամասնությունը դա չի ցանկացել, ահա թե [...]
Պակիստանի դպրոցներում թշնամություն են սերմանում այլ կրոնների հանդեպ
Պակիստանի կրթական համակարգը դասագրքերը օգտագործում է բացահայտ թշնամանք սերմանելու բոլոր կրոնների հանդեպ, բացի սունի իսլամից: Սուրբ Հարության տոնի օրը Լահորում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունը հերթական անգամ զանգվածային լրատվամիջոցների և վերլուծաբանների ուշադրությունը հրավիրեց այն պատճառների վրա, որոնք առաջացրել են միջկրոնական լարվածությունը պակիստանյան հասարակությունում: Վերլուծաբանների կարծիքով դասագրքերում քարոզվող այդ թշնամանքը արմատական հայացքներ է սերմանում դպրոցական հասակից սկսած: [...]
Իրաքի եպիսկոպոսները քրիստոնյաներին կոչ են արել չհեռանալ երկրից
Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում կայացել էր Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հանդիպումը Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոյի առաջնորդությամբ: Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում քրիստոնյաներին կոչ է արվում Իրաքի իշխանական կառույցներում ունենալ ավելի մեծ ներկայություն, չհեռանալ Իրաքից և աջակցություն ցուցաբերել երկրի բանակին << Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարում: Հայտարարությունում բարձրաստիճան հոգևորականները արտահայտել են իրենց ուրախությունը իրաքյան բանակի, [...]
Միսսիսիպի նահանգում ընդունել են քրիստոնյաներին պաշտպանող օրենք
Ապրիլի 5-ին ամերիկյան Միսսիսիպի նահանգի նահանգապետ Ֆիլ Բրայանտը օրենք է ստորագրել, որը պետական և մասնավոր ընկերություններին թույլ է տալիս հրաժարվել միասեռ զույգերին ծառայություններ մատուցելուց, եթե դա հակասում է աշխատակիցների կրոնական սկզբունքներին: Օրենքը սկսելէ գործել չնայած համասեռամոլների համայնքի և մի շարք կազմակերպությունների կողմից ցուցադրված համառ դիմադրությանը: Փաստորեն նահանգապետի հաստատած նոր օրենքը պաշտպանում է այն մարդկանց, ովքեր [...]
Ֆրանցիսկյան միաբանության նոր համայնք է ստեղծվել Թուրքիայի Իզմիր քաղաքում
Fides գործակալության համաձայն`Թուրքիայի Իզմիր քաղաքում ստեղծվել է Ֆրանցիսկյան միաբանության համայնք, որի անդամները իրենց առաջնահերթ խնդիրն են համարում Ավետարանի քարոզությունը, միջկրոնական և միջմշակութային երկխոսության զարգացումը: Ֆրանցիսկյան այս համայնքը երկրորդն է Թուրքիայում: Ավելի վաղ համայնք էր ստեղծվել Ստամբուլում: Թուրքիայում Ֆրանցիսկյան միաբանության համայնքներ ստեղծելու գաղափարը պատկանում է միաբանության նախկին գեներալ Հերման Շալյուկին: <<Ամեն տարի մենք անցկացնում են քրիստոնյաների [...]







