Monthly Archives: March 2016

Մուսուլմանական աշխարհը դատապարտել է ահաբեկչական հարձակումները

Al Arabia կայքի տեղեկացմամբ` իսլամական աշխարհում հեղինակավոր Ալ Ազհար համալսարանը խստորեն դատապարտել է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները: <<Ալ Ազհար համալսարանը դատապարտում է ահաբեկչական հարձակումները: Այդ ստոր հանցագործությունները հակասում են իսլամի ուսմունքին: Եթե միջազգային հանրությունը չմիավորվի  այդ երևույթի դեմ պայքարելու համար, ապա   չարի ուժերը  կշարունակեն  հանցագործությունները անմեղ մարդկանց դեմ>>- ասված է համալսարանի մամուլի ծառայության  հայտարարության մեջ: [...]

By |2016-03-24T11:48:48+04:00March 24th, 2016|Նորություններ|0 Comments

Հրատարակվել է  Ջ. Մայերի նոր գիրքը

Հրատարակվել է Ջոյս Մայերի նոր`<<Overload>> գիրքը, որում հեղինակը  պատմում է, թե ինչպես կարելի է չկենտրոնանալ սթրեսների վրա, ինչպես խաղաղվել և ազատվել սթրեսների  ճնշումից: Ջոյս Մայերի ծառայության պաշտոնական կայքում ասված է.<<Այս գրքում հեղինակը կիսվում է պրակտիկ, արդյունավետ  խորհուրդներով և աստվածաշնչյան իմաստությամբ,  թե ինչպես  կառավարել սթրեսները, որոնք առաջանում են աշխատանքի, ընտանեկան խնդիրների, կոնֆլիկտային հարաբերություններ և այլ պատճառների [...]

By |2016-03-24T11:45:02+04:00March 24th, 2016|Նորություններ|0 Comments

Սիրիացի արքեպիսկոպոսը քննադատում  է ԱՄՆ-ի քաղաքականությունը

Սիրիայի կաթոլիկ  արքեպիսկոպոս  Ժակ Բենիան  Հինդոն  ԱՄՆ-ին մեղադրել է  <<Իսլամական պետություն>>  կոչվող հրեշին  ստեղծելու համար:  Այս մասին արքեպիսկոպոսը հայտարարել է << Fides>> գործակալությանը տված հարցազրույցում:  Նա մեկնաբանել էր  ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի վերջերս արած հայտարարությունը, համաձայն որի <<Իսլամական պետություն>> խմբավորումը ցեղասպանություն է իրականացնում քրիստոնյաների և մյուս փոքրամասնությունների նկատմամբ:  Արքեպիսկոպոսի կարծիքով  այդ հայտարարությունը չի կարող նվազեցնել [...]

By |2016-03-24T11:42:31+04:00March 24th, 2016|Նորություններ|0 Comments

Կաթոլիկ քոլեջը արգելել է համասեռամոլ դիվանագետի մուտքը իր տարածք

Catholic Culture կայքի տեղեկացմամբ` Դոմինիկյան Հանրապետությունում  Հովհաննես Մկրտչի անվան  կաթոլիկ քոլեջը  այդ երկրում  ԱՄՆ-ի դեսպան  Ջեյմս Բրյուստերին  արգելել է մտնել քոլեջի տարածք: Պատճառն  այն է, որ դեսպանը բացահայտ համասեռամոլ է: Դեսպանի արգելքի վերաբերյալ համապատասխան ցուցատախտակը փակցրել են   շենքի մուտքի մոտ: Ավելի վաղ Դոմինիկյան Հանրապետության կաթոլիկ եպիսկոպոսները   խիստ քննադատել էին դեսպանին, ով  հասարակության մեջ հաճախակի հայտնվում [...]

By |2016-03-24T12:14:29+04:00March 24th, 2016|Նորություններ|0 Comments

Վրաց Պատրիարքը խնդրել  է վերանայել ցմահ բանտարկության հոդվածը

Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վրաստանի Կաթողիկոս –Պատրիարք Իլիա II-ը  Սուրբ Երրորդության տաճարում կատարած քարոզի ժամանակ  դիմել էր երկրի իշխանություններին` խնդրելով  վերանայել  ցմահ բանտարկության  հոդվածը:  <<Ազատազրկման վայրերում պահվում են ցմահ բանտարկված անձինք: Նրանք ոչ մի հույս չունեն, որ երբևիցե  կվերադառնան հասարակություն, ընտանիքի մոտ: Ցմահ բանտարկությունը  ծանրագույն  պատիժ է: Կարծում եմ, որ մեր խորհրդարանը պետք է ի նկատի [...]

By |2016-03-23T12:35:53+04:00March 23rd, 2016|Նորություններ|0 Comments

Լեհաստանի կառավարությունը բողոքել է Պապի արձանը պղծելու համար

Կիևում Լեհաստանի դեսպանությունը   բողոքի նոտա է ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը  Հովհաննես-Պողոս  II Պապի հուշարձանը պղծելու համար: Վերջերս անհայտ անձինք  կտրել էին Լվովի շրջանի Դրոգոբիչ քաղաքում գտնվող Պապի արձանի ձեռքը : Բողոքի նոտայում Լեհաստանի կառավարությունը << խոր մտահոգություն է>> հայտնում այդ դեպքի առիթով: Տեղի իրավապահների կարծիքով հանցագործները ցանկացել էին    արձանից կտրած մասը վաճառել  մետաղ  գնողներին: 

By |2016-03-23T12:34:43+04:00March 23rd, 2016|Նորություններ|0 Comments

Պ. Գոլդշմիդտ. միավորելով ուժերը կարող ենք հաղթել լույսի և խավարի այս պատերազմում

Եվրոպայի րաբբիների  խորհրդի նախագահ, Մոսկվայի գլխավոր րաբբի  Պինհաս Գոլդշմիդտը  իսլամական ծայրահեղականությունը անվանել է բացարձակ չար և ֆաշիզմ:<< Պետք է իսլամական ֆաշիզմը ընդունենք որպես բացարձակ չար և միավորենք մեր ջանքերը պայքարելու դրա դեմ: Միայն այսպես  կարող ենք հաղթել լույսի և խավարի այս պատերազմում>>-ասել էր Պ. Գոլդշմիդտը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նա ցավակցել էր Բելգիայի ժողովրդին, զոհերի [...]

By |2016-03-23T12:27:35+04:00March 23rd, 2016|Նորություններ|0 Comments

Ս. Ռյախովսկին  ցավակցել է Բելգիայի ժողովրդին

Ռուսաստանի  ավետարանական հավատքի քրիստոնյաների միության ղեկավար եպիսկոպոս,  Հանրային պալատի անդամ Սերգեյ Ռյախովսկին  Ավետարանական քրիստոնյաների միության անունից ցավակցել է  Բրյուսելում  ահաբեկչական պայթյունների զոհերի հարազատներին: << Վերջերս  ահաբեկչական հարձակումների թիրախ էր դարձել Փարիզը, իսկ հիմա ականատես ենք լինում  ահաբեկչության Եվրամիության մայրաքաղաքում` Բրյուսելում: Զոհվել են և վիրավորվել անմեղ մարդիկ: Մենք սգում ենք  Բելգիայի, ամբողջ Եվրոպայի հետ միասին: Աղոթում [...]

By |2016-03-23T12:26:18+04:00March 23rd, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top