Daily Archives: March 23, 2016

Վրաց Պատրիարքը խնդրել  է վերանայել ցմահ բանտարկության հոդվածը

Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վրաստանի Կաթողիկոս –Պատրիարք Իլիա II-ը  Սուրբ Երրորդության տաճարում կատարած քարոզի ժամանակ  դիմել էր երկրի իշխանություններին` խնդրելով  վերանայել  ցմահ բանտարկության  հոդվածը:  <<Ազատազրկման վայրերում պահվում են ցմահ բանտարկված անձինք: Նրանք ոչ մի հույս չունեն, որ երբևիցե  կվերադառնան հասարակություն, ընտանիքի մոտ: Ցմահ բանտարկությունը  ծանրագույն  պատիժ է: Կարծում եմ, որ մեր խորհրդարանը պետք է ի նկատի [...]

By |2016-03-23T12:35:53+04:00March 23rd, 2016|Նորություններ|0 Comments

Լեհաստանի կառավարությունը բողոքել է Պապի արձանը պղծելու համար

Կիևում Լեհաստանի դեսպանությունը   բողոքի նոտա է ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը  Հովհաննես-Պողոս  II Պապի հուշարձանը պղծելու համար: Վերջերս անհայտ անձինք  կտրել էին Լվովի շրջանի Դրոգոբիչ քաղաքում գտնվող Պապի արձանի ձեռքը : Բողոքի նոտայում Լեհաստանի կառավարությունը << խոր մտահոգություն է>> հայտնում այդ դեպքի առիթով: Տեղի իրավապահների կարծիքով հանցագործները ցանկացել էին    արձանից կտրած մասը վաճառել  մետաղ  գնողներին: 

By |2016-03-23T12:34:43+04:00March 23rd, 2016|Նորություններ|0 Comments

Պ. Գոլդշմիդտ. միավորելով ուժերը կարող ենք հաղթել լույսի և խավարի այս պատերազմում

Եվրոպայի րաբբիների  խորհրդի նախագահ, Մոսկվայի գլխավոր րաբբի  Պինհաս Գոլդշմիդտը  իսլամական ծայրահեղականությունը անվանել է բացարձակ չար և ֆաշիզմ:<< Պետք է իսլամական ֆաշիզմը ընդունենք որպես բացարձակ չար և միավորենք մեր ջանքերը պայքարելու դրա դեմ: Միայն այսպես  կարող ենք հաղթել լույսի և խավարի այս պատերազմում>>-ասել էր Պ. Գոլդշմիդտը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նա ցավակցել էր Բելգիայի ժողովրդին, զոհերի [...]

By |2016-03-23T12:27:35+04:00March 23rd, 2016|Նորություններ|0 Comments

Ս. Ռյախովսկին  ցավակցել է Բելգիայի ժողովրդին

Ռուսաստանի  ավետարանական հավատքի քրիստոնյաների միության ղեկավար եպիսկոպոս,  Հանրային պալատի անդամ Սերգեյ Ռյախովսկին  Ավետարանական քրիստոնյաների միության անունից ցավակցել է  Բրյուսելում  ահաբեկչական պայթյունների զոհերի հարազատներին: << Վերջերս  ահաբեկչական հարձակումների թիրախ էր դարձել Փարիզը, իսկ հիմա ականատես ենք լինում  ահաբեկչության Եվրամիության մայրաքաղաքում` Բրյուսելում: Զոհվել են և վիրավորվել անմեղ մարդիկ: Մենք սգում ենք  Բելգիայի, ամբողջ Եվրոպայի հետ միասին: Աղոթում [...]

By |2016-03-23T12:26:18+04:00March 23rd, 2016|Նորություններ|0 Comments

Քրիստոնյա առաջնորդները ցավակցել են Բրյուսելում  ահաբեկչական հարձակումների զոհերի հարազատներին

Քրիստոնյա  առաջնորդները իրենց ցավակցությունն են հայտնել Բելիգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով, որին զոհ է գնացել առնվազն 34 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել:  Բելգիայի իշխանություններին ուղարկված հեռագրում  Հռոմի Պապ Ֆրացիսկ I-ը ցավակցություն է հայտնել , խստորեն դատապարտել  ահաբեկչությունը և Աստծուց խաղաղություն  է խնդրել: Բելգիայի թագավոր Ֆիլիպին  իր ցավակցությունն է հայտնել նաև Ռուս   եկեղեցու [...]

By |2016-03-23T12:23:35+04:00March 23rd, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top