Ավարտվել է << Փենուել>> աղոթքի համաժողովը
Երևանի <<Կյանքի Խոսք>> եկեղեցում ավարտվել է «Փենուէլ» աղոթքի համաժողովը: Համաժողովի խոսնակներ էին Կանզաս սիթիի աշխարհահռչակ «Աղոթքի միջազգային տան» առաջնորդական թիմի անդամները, այդ թվում` հիմնադիր Մայք Բիքլը, ուսուցիչ և ավետարանիչ Քորի Ռասսելը, փառաբանության ավագ Միսթի Էդվարդսը, հովիվ Արթուր Սիմոնյանը և այլոք: Համաժողովի ինը օրերը անցել էին հագեցած գրաֆիկով: Մայքլ Բիքլը իր առաջին քարոզը նվիրել էր Աստծո [...]
Վերադարձվել են եկեղեցական զանգերը
Իսլամիստ գրոհայինների կողմից գողացված եկեղեցական զանգերը վերադարձրել են Մաալյուլիա քրիստոնեական քաղաքին, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 55կմ հեռավորության վրա: Հինավուրց Մաալյուլա բնակավայրը հայտնի է նրանով, որ բնակիչները խոսում են և եկեղեցական երգերը կատարում արամերեն լեզվով, որով խոսել էր Հիսուս Քրիստոսը: Այս քաղաքում են գտնվում նաև հինավուրց քրիստոնեական տաճարներ և կանանց մենաստան: Տեղեկացնենք, որ իսլամիստ [...]
Քրիստոնյա հոգևոր առաջնորդները քննարկում են Իռլանդիայի հանրաքվեի արդյունքը
Քրիստոնյա բարձրաստիճան հոգևորականները շարունակում են մեկնաբանել միասեռ ամուսնությունների օրինականացումը Իռլանդիայում: Իռլանդիայի եկեղեցու առաջնորդ և Դուբլինի արքեպիսկոպոս Դիարմուրիդ Մարտինը իտալական <<Լա Սթամպա>> թերթին տված հարցազրույցում անդրադարձել էր միասեռ ամուսնությունները օրինականացրած հանրաքվեին` ասելով.<<Դա վկայում է իրողություն դարձած շատ խորը երևույթի` մշակութային հեղափոխության մասին>>: Նրա խոսքով միասեռ ամուսնություններին աջակցողների թիվը զարմացրել էր նույնիսկ հանրաքվեի նախաձեռնողներին: Քվեարկության արդյունքների համար [...]
Հակաքրիստոնեական ակցիա Երուսաղեմում
Արաբալեզու << Լինգա>> կայքի տեղեկացմամբ մայիսի վերջերին Երուսաղեմում կայացել էր քրիստոնյա հրեաների կոնֆերանսը, որը նվիրված էր իսրայելյան հասարակությունում Ավետարանի քարոզչության հարցերին: Կոնֆերանսին մասնակցում էին կրոնական հեղինակավոր գործիչներ, այդ թվում հրեականությունից քրիստոնեության անցած հայտնի քարոզիչ Էֆի Միզրահին, <<Ավետարանչության հարցերով համաշխարհային կոմիտեի>> նախագահ Մորիս Սերիլլոն և այլոք: Քրիստոնեական այս կոնֆերանսի առիթով զանգվածային բողոքի ցույց էին կազմակերպել հրեականության [...]
Ավստրալիան խստացնում է պայքարը արմատական իսլամիստների դեմ
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտը հայտարարել է, որ երկրի կառավարությունը օրենքի նախագիծ է մշակում, համաձայն որի քաղաքացիությունից կզրկվեն այն մարդիկ, ովքեր Մերձավոր Արևելքում կռվում են իսլամիստ գրոհայինների շարքերում: Օրենքում նախատեսված միջոցները վերաբերում են նաև այն իսլամիստներին, ովքեր հանցագործություններ կգործեն Ավստրալիայի տարածքում: Պաշտոնական տվյալների համաձայն Իրաքում և Սիրիայում արմատական իսլամիստների շարքերում կռվում են Ավստրալիայի ավելի քան հարյուր [...]
Քրիստոնյա և մուսուլման հոգևոր առաջնորդների հանդիպում
Դեթրոյթում կայացել է քրիստոնյա և մուսուլման հեղինակավոր հոգևորականների հանդիպումը, որը նախաձեռնել էր ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Բիլալ Կապալանին: Հանդիպման ժամանակ, որին մասնակցել էին հոգևոր 20 առաջնորդներ, նախագահել էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը: Հանդիպման գլխավոր թեման էր Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների պայմաններում քրիստոնյաների և մուսուլմանների միմյանց աջակցելու հարցը: Մասնակիցները խոսել էին մասնավորապես <<Իսլամական պետություն>> տխրահռչակ [...]





