Իսլամիստ գրոհայինների կողմից գողացված եկեղեցական զանգերը վերադարձրել են  Մաալյուլիա քրիստոնեական քաղաքին, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից  55կմ  հեռավորության վրա: Հինավուրց Մաալյուլա բնակավայրը  հայտնի է նրանով, որ  բնակիչները խոսում են և եկեղեցական երգերը կատարում   արամերեն լեզվով, որով խոսել էր  Հիսուս Քրիստոսը: Այս քաղաքում են գտնվում նաև հինավուրց  քրիստոնեական տաճարներ և կանանց մենաստան: Տեղեկացնենք, որ իսլամիստ գրոհայինները  Մաալյուլիան գրավել էին 2013թվականին: Մի քանի ամիս անց  Սիրիայի բանակը ազատագրել էր քաղաքը: Իսլամիստները կողոպտել էին  բոլոր տաճարները, գողացել հին սրբապատկերների մեծ մասը, այրել էին գրադարանը, քաղաքից դուրս էին բերել մոտ երկու հարյուր տարի առաջ ձուլված  զանգերը: Մաալյուլիայի  քաղաքապետի  խոսքով զանգերը վերադարձվել են  հոգևորականության ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ, բայց մանրամասների մասին ոչինչ  հայտնի չի: Նշենք, որ Սիրիայի մշակույթի նախարարության տվյալներով   երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի 4 տարիների ընթացքում << Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները  կողոպտել  և ավերել են  ավելի քան 750 պատմական կառույցներ, այդ թվում քրիստոնեական տաճարներ և մենաստաններ: