Արաբալեզու << Լինգա>> կայքի տեղեկացմամբ մայիսի վերջերին Երուսաղեմում կայացել էր քրիստոնյա հրեաների կոնֆերանսը, որը նվիրված էր իսրայելյան հասարակությունում  Ավետարանի քարոզչության հարցերին: Կոնֆերանսին մասնակցում էին  կրոնական  հեղինակավոր գործիչներ, այդ թվում հրեականությունից քրիստոնեության անցած հայտնի քարոզիչ Էֆի Միզրահին, <<Ավետարանչության հարցերով համաշխարհային կոմիտեի>> նախագահ Մորիս Սերիլլոն և այլոք:  Քրիստոնեական այս կոնֆերանսի առիթով զանգվածային բողոքի ցույց էին կազմակերպել հրեականության աջ թևի ներկայացուցիչները: Արմատական այս հրեաները  բողոքում էին  Երուսաղեմում քրիստոնյաների և ընդհանրապես  Իսրայելում քրիստոնեության ներկայության դեմ: Բողոքի  մասնակիցները իշխանություններից պահանջում էին  օրինականացնել մի շարք հակաքրիստոնեական միջոցառումներ` այդ թվում քրիստոնյաների բնակության տարածքների սահմանափակում և նրանց գործունեության հսկողության խստացում:<< Միշտ նազարեթցիները  բնակվել են Նազարեթում: Իսկ հիմա մենք ինքներս ենք  նրանց հնարավորություն տվել բնակվել Երուսաղեմում: Սա մեծ վիրավորանք է ամենակարող Աստծուն: Իսկ Երուսաղեմում անցկացվող  այս կոնֆերանսը   նման է Նաբուգոդոնոսորի կողմից Սուրբ Քաղաքը անարգելուն>>-հայտարարել էր  րաբբի Էլիյահու Շլիցենգերը: Պետք է նշել, որ հակաքրիստոնեական այս ակցիային աջակցել էին Երուսաղեմի  բազմաթիվ քաղաքական  և հասարակական գործիչներ, րաբբիներ: